Բաժիններ՝

Երևանում ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի 28 914 դիտարկում

2017 թվականի հունվարին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 224 փորձանմուշ, պասիվ նմուշառման 178 դիտակետից՝ օդի 1 389 փորձանմուշ:

ՀՀ ազգայի ն վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 28 հազար 914 և 13 հազար 265 դիտարկում:

Մակերևութային ջրերի որակի մշտադիտարկում: Հունվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 7 գետերի և Երևանյան լճի 23 դիտակետերում: Վերցված 23 փորձանմուշներում որոշվել է 45-ական ցուցանիշ:

2016թ. ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում և պասիվ նմուշառման 216 դիտակետերում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 17 171 փորձանմուշ, պասիվ նմուշառման դիտակետերից՝ օդի 20 059 փորձանմուշ, Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների պարունակությունների որոշման համար կատարվել է համապատասխանաբար 338 996 և 110 797 դատարկում:

2016թ. մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 41 գետերի, Արփա-Սևան ջրատարի, Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան և Սևանա լճերի 131 դիտակետերում: Վերցված 966 փորձանմուշներում որոշվել է 40 320 ցուցանիշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս