
Արման Թաթոյանը մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը:
Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները,ինչպես նաև այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը:
Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքին: Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմենների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ: