Բաժիններ՝

Միջադեպ՝ «Գործարար կանայք» ծրագրի շնորհանդեսին

«Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որն իրականացվում է ՎԶԵԲ, ԵՄ և Շվեդիայի աջակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։ Ելույթի ժամանակ դահլիճ է մտել ու միջոցառումն ընդհատել «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Աննա Շահնազարյանը` հայտարարելով, թե ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ տեղի են ունենում ապօրինություններ։ Նա բղավում էր, թե եվրոպական կառույցները հայտարարում են, որ օգնում են Հայաստանի կանանց, սակայն իրականում «նրանց մարմնավաճառության են դրդում»:

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտարարում է, որ օգնում է կանանց, իսկ իրականում ֆինանսավորում է լեռնահանքային նախագծերը, որոնք գործազրկության են հանգեցնում գյուղական բնակչության շրջանում։ Այնտեղ աշխատողներն իրենց հետ ալկոհոլ, վեներական հիվանդություններ են բերում ու կանանց դրդում մարմնավաճառության։ Շվեդիայի կառավարությունը խոսում է կանանց իրավահավասարության մասին, սակայն այսօր շվեդ դիվանագետը լռում է այդ ամենի մասին: Արդեն քանի տարի է` ֆինանսավորում են նման ծրագրեր, որի նպատակը Հայաստանում մարմնավաճառության զարգացմանը նպաստելն է: Դուք ամեն ինչ անում եք, որ այս երկրում դա զարգանա, բավակա՛ն է, էլի, խաղաք»,- բղավեց դահլիճ ներխուժած ակտիվիստը: Նա իր խոսքը կրկնեց նաև անգլերեն՝ ներկա օտարերկրացիներին հասկանալի դարձնելու համար:

Նա իր հետ բերել էր նաև պահպանակներ, որոնք բաժանեց դահլիճի առաջին շարքում նստած հայ և օտարերկրացի մասնակիցներին: Կազմակերպիչները փորձեցին համոզել կնոջը չխանգարել իրենց աշխատանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս