Բաժիններ՝

Արտակարգ դեպք Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա»-ի տարածքում. 2 դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «որովայնի ձախ շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի և մինչ բժիշկները նրան օնություն կցուցաբերեին՝ նույն ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի էլ է բերվել հիվանդանոց:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները պարզում են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47 շենքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարսեղյանը և Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանը:

Հիվանդանոցում բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն տալ, քանի որ բժիշկներին հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ և ինչ է պատահել իրենց հեետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս