Բաժիններ՝

Խոշոր վթար է տեղի ունեցել Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. կան վիրավորներ. վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել

Մարտի 6-ին, ժամը 23:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, դեպքի վայրում գտնված փրկարարը հոսանքազրկվել է ավտոմեքենանները, փակել գազի բալոնի փականները և հաղորդել, որ անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Դիլիջան-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C-180» մակնիշի 22 LU 370 պետհամարանիշի և նույն մակնիշի 34 FL 115 պետհամարանիշի ավտոմեքենանները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները և փրկարարը (իր ավտոմեքենայով) Դիլիջանի ԲԿ են տեղափոխել 1977 թ. ծնված Ս. Մ.-ին, 1987 թ. ծնված Հ. Թ.-ին, 1984 թ. ծնված Ս. Թ.-ին և 1963 թ. ծնված Ա. Հ.-ին, որտեղ բժիշկները Ս. Մ.-ի, Հ. Թ.-ի և Ս. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկաների կանչի վայր հասնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս