
«Բելավիա» ավիաընկերությունն վերսկսում է չվերթերը Երևան

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից կվերսկսի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերը, հայտնում է Rusarminfo-ն։
Թռիչքները իրականացվելու են շաբաթական 1 անգամ Մինսկի օդանավակայանից «Զվարթնոց» օդանավակայան։
Թռիչքի ժամանակը կկազմի 3 ժամ 10 րոպե, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Մինսկից Երևան տոմսերի արժեքը կկազմի 114 եվրո, Երևանից Մինսկ՝ 125 եվրո։
«Բելավիան» Բելառուսի խոշորագույն ավիափոխադրողն է։ Այն իրականացնում է կանոնավոր չվերթեր 49 երթուղիներով Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ասիայի 27 երկրներ։