Պարզվել է, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի վերջնամասում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 12 VO 485 (վարորդ՝ Գ. Խ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 35 GT 061 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենաները:
2012-ի համեմատ ներգաղթյալների թվի շեշտակի նվազումը հետազոտողները պայմանավորում են նրանով, որ այժմ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միասնական աշխատանքային շուկա, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները կարող են տարվա մեջ 9 ամիս աշխատել ՌԴ-ում: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտների թիվը 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Հետազոտողների կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ պակասել է ուկրաինացի ներգաղթյալների հոսքը։
Առաջարկվող այս փոփոխությունից կարելի է նաև մոտավոր պատկերացում կազմել, թե որքան հեղափոխական ազդեցություն են ունենալու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, քանի որ օրինագծի մշակումը թելադրված է ՀՀ Սահմանադրության «բարեփոխումներով»:
Առաջիկայում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու:
Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն:
Հուլիսի 4-ին, ժամը 13:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին, ժամը 20:17-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016 թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերի ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը հունվար-մայիս ամիսներին կազմել են 4.6 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, դրանք ապահովել են առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 76.8%‑ը և 1 տոկոսով զիջել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Քանդվել և թալանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող դամբարաններ:
Բողոքում Արթուր Այվազյանը նշել է, որ ապրիլի 3-ին քննիչը կայացրել էր «ակնհայտ անհիմն և անօրինական որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հարուցելու մասին, ու այն ներկայացրել էր ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին»։ Ըստ բողոքի՝ դատարանը, կայացնելով ակնհայտ անարդար դատական ակտ, բավարարել էր քննիչի միջնորդությունը, իսկ իր պաշտպանի միջնորդությունը՝ կալանքի այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին, անհիմն և անօրինական կերպով մերժել է։ Արթուր Այվազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը։
Կինը, ով կասկածում է իր մայրական ունակություններին, հաճախ փորձում է սեփական կասկածները հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտումով: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով մերժում է ցանկացած օգնության առաջարկ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
«Նախնական տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է Եհովայի վկաների համաժողով, որտեղ և կորոշվի այդ հարցը։ Խնդիրն այն է, որ Եհովայի վկաների վարչական մարմինները Լենինգրադից տեղափոխվեն Հայաստան և այստեղից սկսեն ղեկավարել ամբողջ ԱՊՀ տարածքով Եհովայի վկաների գործունեությունը։ Բոլոր պետություններում շատ կատեգորիկ են այդ կառույցի նկատմամբ՝ բացի Հայաստանից։ Հայաստանում իրենք զգում են իրենց ազատ, անկաշկանդ, անում են այն, ինչ ուզում են»,- նկատեց բանախոսը։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում և համապատասխան դիմում գրել պաշտպանության նախարարին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:
«Մասնավորապես՝ շոգի պայմաններում մի շարք անոթների լայնացման հետևանքով՝ ավելանում է քրտնարտադրությունը, որը բերում է լրացուցիչ հեղուկի կորստի: Բայց առավել վտանգավոր է այն, որ հեղուկի հետ մենք կորցնում ենք նաև լրացուցչի աղեր, որոնք օրգանիզմի օրեոստազի, կայուն միջավայրի պահպանման համար մեծ նշանակություն ունեն: Ամենակարևորը կալիումն է և մագնեզիումը, որոնք սրտանոթային համակարգի գործունեության մեջ մեծ դեր են խաղում»,- ասաց բանախոսը:
«Հենց իմանում են՝ գործը Ոստիկանության հետ ա կապված, վախենում են: Ինչի՞ են վախենում Ոստիկանությունից, ոստիկանը մեզանից պիտի վախենա: Աշխատում ենք, էս երկիրը պահում ենք, ինչի՞ համար պիտի վախենանք», – ասաց Հայկանուշ Գալստյանը:
Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմք ընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դատավորը պաշտպանության կողմին հարց ուղղեց Հակոբ Ենոքյանին բացարկ հայտնելու առնչությամբ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մինչ այդ հարցին անրադառնալը նախ պետք է ստուգվի ամբաստանյալների ինքնությունը, ինչին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների ինքնությունը պատշաճ կերպով ստուգվել է:
Այսօր ժամը 10:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գյումրուց 11 կմ հյուսիս-արևմուտք գտնվող հատվածում:
Ռուսական Ren.tv-ն հրապարակել է զոհվածների ու տուժածների անունները: Փրկվածներն են՝ Նառա Դ., Ստելլա Գ., Լյովա Դ. և 2001 թվականին ծնված մի աղջիկ: 2015, 2009 և 2002 թվականներին ծնված տղաները, 2007 թվականին ծնված աղջիկը, ինչպես նաև նրանց փրկելու նետված Արեն Դ.-ն և Արթուր Ն.-ն մահացել են: Մահացած Արման Դ.-ն այն անձն է, ով երեխաների հետ եղել է նավակում:
Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
«Հիմա սովորում ա, համալսարանում»,- ասաց Համբարձումյանը` վստահեցնելով, թե ինքը կողմ է ծառայությանը և չի միջնորդելու, որ որդուն բանակ չտանեն:
Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հավաստիացնում է` Սևանի ափին իր առանձնատունն անվտանգ է լճի համար: Ավելին` այն առանձնատուն չէ, ժամանակավոր կառույց է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե տունը մետաղական թեթև կոնստրուկցիա է` տեղափոխման հնարավորություններով:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համար Սևանից 100 մլն խմ հավելյան ջրառի սահմանադրականությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստում նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: