«Ելքը» կդիմի Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համար Սևանից 100 մլն խմ հավելյան ջրառի սահմանադրականությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստում նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի էր լուծել այլ եղանակով: Եվ բացի այս 100 մլն խմ բացթողումը, տարեկան 170 մլն խմ արդեն բաց թողնվում է, թող չներկայացվի, որ սա արվում է միայն գյուղացիների համար: Մենք կարծում ենք, որ նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, այն Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում: Մենք դեմ ենք քվեարկում այս օրենքին:

Միևնույն ժամանակ կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել մեզ Սահմանադրական դատարան դիմելու հարցում՝ այս օրենքի սահմանադրականությունը վիճարելու տեսակետից՝ գոնե ապահովելու դատարանի մատչելիության մեր իրավունքը»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31