Ա. Դավթյանի խոսքով՝ վերջին տարիներին էապես նվազել է հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը. «Որպես կանոն՝ լատենտայնություն չունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, մահվան ելքով ավտովթարները, նաև՝ ավազակությունը, արձանագրվել է դեպքերի նվազում՝ 2007թ. համեմատությամբ։ 2007թ. ունեցել ենք սպանության 71 դեպք, 2016-ին՝ 66, մահվան ելքով ավտովթարների 225 դեպք, 2016-ին՝ 175, և այլն։
«Մենք չենք մտածում քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործունեությունների մասին, մենք մտածում ենք սովորական հայաստանցիների մասին, ինչպես նաև մտածում ենք նրանց համար ստեղծել մատչելի, էժան էներգիայի աղբյուրներ»։
Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց:
Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Որ ասում են՝ մարդիկ չեն ժպտում փողոցներում, ճիշտ են ասում՝ չեն ժպտում։ Դա էլ ոչ սոցիալական վիճակի խնդիր է, ոչ քաղաքական վիճակի խնդիր է, դա էլ է կրթական խնդիր։ Մարդը մարդուն հանդիպելիս՝ պետք է ժպտա։ Կիսագողական կուլտուրայի արձագանքն է, որ մեկին տեսնում ես, պետք է հոնքերդ կիտես, որ ինքը քեզ լուրջ վերաբերվի, հանկարծ չմտածի, թե դու «ղզիկ» ես»։
Հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, հուլիսի 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արտակ Սարգսյանի աշխատասենյակներն աչքի են ընկնում «ճոխությամբ» և գորգապատ հատակներով: Ֆելիքս Ցոլակյանը, իր իսկ պնդմամբ, կահույքն անձնական միջոցներով է ձեռք բերել:
Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Լիլիթ Դ.-ին:
«Պարոն Շիրխանյանի պատմելով՝ Դուք նրան ասել եք հետևյալը՝ «դու ո՞վ ես, որ ասես՝ չի հասկանում», «ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում», «ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար», «դերասա՛ն, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատներիդ վրա ես սաղին ֆռռացնում»։
Հուլիսի 7-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Եղիշ Տերտերյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։ Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը` կատակեց. «Ոչ թե «Սասնա ծռեր», այլ ՊՊ ծռերն են, գնացին ՊՊԾ-ն գրավին, դարձան ՊՊ ծռերը»:
Վերջին օրերին Գյումրու մի շարք թաղամասեր զրկված են խմելու ջրից: Անջատումները պարբերական են դարձել: Երկաթգծի Նորավան թաղամասի տնակների բնակիչներն ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Ընկերության պատասխանատուի խոսքով` ջրի ճնշման անկում կա քաղաքի տարբեր հատվածներում: Վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից:
Կարկուտի պատճառով մարզի մի քանի համյանքների գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները և պտղատու այգիները վնասվել են։
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են:
Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 217 հասցեում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-ից Երևան քաղաքի Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատվածում (Ուրուգվայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Գոմաձոր, Ցամաքաբերդ, Գագարինավան թաղամասերի ջրամատակարարումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրա՝ 2017 թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՜ 36 զինծառայող:
ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք իրեր, այդ թվում` իր անձնագիրն ու 7 հեռախոսաքարտ: Սակայն, ըստ Հ. Հ.-ի, քրեական գործի հետագա քննության ընթացքում առգրավված անձնագիրն ու հեռախոսաքարտերը քրեական գործին չեն կցվել, իրեն չեն վերադարձվել և չպարզված հանգամանքներում կորել են: