Արամ Հարությունյանը վստահեցնում է` Սևանի ափին իր առանձնատունն անվտանգ է լճի համար

Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հավաստիացնում է` Սևանի ափին իր առանձնատունն անվտանգ է լճի համար: Ավելին` այն առանձնատուն չէ, ժամանակավոր կառույց է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե տունը մետաղական թեթև կոնստրուկցիա է` տեղափոխման հնարավորություններով:

«Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,- ասաց նա` նկատելով, թե Շորժա գնացողը պետք է ձկնորսության, ձիավարության հետ սեր ունենա, բնության հետ շփվի:

«Սա վտանգ չի ներկայացնում: Ջրի բարձրացումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ժամանակավոր կառույցի և դրա տեղափոխման համար»,- նկատեց Ա.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31