
Տեսանյութ և մանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած երկրաշարժից

Tsayg.am-ը գրում է. Երկրաշարժ Շիրակի մարզում: Այսօր ժամը 10:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գյումրուց 11 կմ հյուսիս-արևմուտք գտնվող հատվածում: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը Քեթի և Մայիսյան համայնքների միջնամասն է, ուժգնությունն այնտեղ կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Ստեփանավանում, Արթիկում, Աշոցքում ու մարզի մի շարք համայնքներում:
https://www.youtube.com/watch?v=enWao_ILkKk