Հուլիսի 7-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ադրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։
Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ – Բաղրամյան փողոցում:
Առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ինչպես նաև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեջ մեղադրվող Արթուրն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
Վրաերթ Գյումրիում: Ժամը 6-ի սահմաններում Տերյան փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1950 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Նորիկ Սարգսյանին:
Ընդամենը թվով 160 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 6 ամպ, կատարվել է 27599 կրակոց:
Հուլիսի 7-ին, ժամը 23:26-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաբլուր-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Այս օրերին ջերմաստիճանը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է, որ երկու օրվա ընթացքում գրանցվել է 20 աստիճանի տարբերություն:
Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցի մասնակցությամբ նախորդ պատահարը եղել էր հունիսի 26-ին: Այն ժամանակ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Տուժել էր 8 զինծառայող»։
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով, տղամարդուց գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված` վարկաբեկող տեսանյութերը նրա կնոջը և այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 դոլար գումար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հոգեբանության տեսանկյունից՝ ազատություն՝ չի նշանակում՝ ով ինչ ուզի, ասի: Երբ ընտանիքում դերերը բաշխված են, ու կինն ուզում է որոշում կայացնել զուտ թիմի տեսանկյունից, ապա դերերը սկսում են խախտվել, և առաջ են գալիս ներքին կոնֆլիկտներ, անհամաձայնություններ, անհանդուրժողականություն: Այստեղ արդեն սկսում են բախվել Ես-ի շահերն ընտանեկան թիմային գաղափարի հետ»,- ասաց հոգեբանը:
Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռաֆիկ Սարիբեկյանն հիմնականում զբաղվում է գերեզմանաքարերի պատրաստմամբ: Քարտաշ վարպետն ասում է, որ ճոխ տապանաքարեր պատվիրելը գրեթե կապ չունի հարազատի հիշատակը վառ պահելու հետ:
«Երիտասարդներն այն հրաշալի սերուցքն են, որ պետք է աշխարհին ներկայացնեն Հայաստանի տեսլականը լուսավոր ձևով, և, եթե ուզում եք ոչնչացնել այդ շերտը, արեք այն, ինչ ուզում եք: Մտածեք, ծանր ու թեթև արեք, թողեք այդ սփյուռաքահայ բարերարները ներդրումներ անեն, վստահություն ներշնչեք»:
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները:
«Շուտով հայտնվելու են բազում կեղծ լուրեր, կիսամոնտաժած տեսանյութեր: Կարծում եմ մեր մեդիադաշտը արդեն այդքան իմունիտետ ունի, որ դրանց համար հատ հատ բացատրություն չտանք: ՄԵնք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ ասվել է: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- գրել է նա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով` սուտ մատնություններ կատարելու և պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ:
Այս պահին շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Անարդարության դեմ բնականաբար, անարդարությամբ չենք կարող պայքարել: Անարդարության դեմ պայքարելու ենք օրենքով նախատեսված միջոցներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով անարդարության դեմ Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմին և թե ինչ միջոցներով են պայքարելու:
1994թ. ծնված երիտասարդը 2017թ. հունիսի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ծանոթացել է զինվորական հոսպիտալում բուժման մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի հետ և հավաստիացրել, թե կարող է իր ազգականի միջոցով կազմակերպել նրա զորացրումը, ապա զինծառայողի ծնողներից պահանջել և հափշտակել խոշոր չափերի գումար։ Քրեական գործով բացահայտված մեկ այլ դրվագով երիտասարդը հունիսի 27-ին մեկ այլ զիծռայողի ծնողների հետ հանդիպման ժամանակ ներկայացել է որպես ՊՆ աշխատակից և հիվանդության պատրվակով զինծառայողի զորացրումը կազմակերպելու համար կրկին պահանջել գումար, ինչը վերցնելուց հետո բերման է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց «Սասնա ծռերի» գործով և հարակից գործերով կալանավորված անձնանցից։
Հուլիսի 7-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը փլուզվել է:
«Կոնկրետ Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայնությունը զրոյացված է։ Ես վստահորեն եմ դրա մասին հայտարարում։ Ոչ մեկս չենք կարող երաշխավորել, որ 337 դատախազից որևէ մեկը որևէ մի օր չի կարող ներգրավվել դրա մեջ, բայց մի բան խոստանում եմ՝ եթե որևէ մեկի դեպքում այդ հանգամանքը կբացահայտվի, օրենքի խստագույն պատասխանատվությանը նա կենթարկվի»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Դավթյանը։
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):