Բաժիններ՝

Վթար ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. քաղաքացին արգելափակվել է

Հուլիսի 4-ին, ժամը 13:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 VT 265 (վարորդ՝ 1981 թ. ծնված Շ. Ե.) և «Opel» մակնիշի 34 VL 301 (վարորդի անձը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը, 1954 թ. ծնված Ա. Ա.-ը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր (անձը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս