
Ռուսաստանում ձերբակալվել է ահաբեկչություններ ծրագրած Ադրբեջանի քաղաքացի. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանում ձերբակալվել է ահաբեկչություններ ծրագրած Ադրբեջանի քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն:
«Ձերբակալվածը պլանավորել էր հավաքել պայթուցիկ սարքեր՝ Եսենտուկիում և Ստավրոպոլում, այդ թվում՝ իրավապահ մարմինների շենքերում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար՝ ուկրաինացի համակարգողների հրամանով:
Հարձակվողը 2025 թվականին եկել է Ռուսաստանի Դաշնություն՝ գումար վաստակելու և հանդիպել է ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ: Իր հավատարմությունը ապացուցելու համար նա երդում է գրել»,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: