«Հրազդան» ՔԿՀ պետին բերման կենթարկե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:

Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը և հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն: Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վրա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս