Բաժիններ՝

Արտակ Սարգսյանը, Ալիկ Սարգսյանը և Ֆելիքս Ցոլակյանը շուտով «բնակարանամուտ» կտոնեն

Ազգային ժողովում ակտիվորեն շարունակվում են որոշ կարկառուն հանրապետականների աշխատասենյակների վերանորոգման աշխատանքները: Իսկ որոշ պատգամավորներ շուտով նոր «բնակարանամուտ» կտոնեն: Այդ «երջանիկների» թվում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ սկանդալային ձայնագրությամբ, և նախորդ գումարման ԱԺ-ում՝ իր լռությամբ աչքի ընկած Արտակ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, որոնց աշխատասենյակներն իրար հարևանությամբ են տեղակայված: Վերանորոգումը սկսվել էր 1-2 ամիս առաջ և արդեն ավարտվել է, այժմ մաքրության աշխատանքներ են իրականացվում և կահույք է տեղադրվում:

Արտակ Սարգսյանի աշխատասենյակներն աչքի են ընկնում «ճոխությամբ» և գորգապատ հատակներով: Ֆելիքս Ցոլակյանը, իր իսկ պնդմամբ, կահույքն անձնական միջոցներով է ձեռք բերել:

Ընդ որում` նրանց երեքին էլ հատկացվել են երկսենյականոց աշխատասենյակներ: Ավելին` հատուկ Ալիկ Սարգսյանի համար, որի սենյակում նախկինում աշխատում էր Թևան Պողոսյանը, բացվել է հարևան սենյակի դուռը, որը մինչ այդ փակ էր և չէր օգտագործվում:

Վերանորոգման եռուզեռի մեջ են նաև «Ելք» խմբակցությունում, որի ներկայացուցիչները նախկինում դժգոհում էին սենյակների հնամաշությունից և նամշահոտից: Հիմնովին վերանորոգվում է նաև «Ելքի» հարևանությամբ գտնվող ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի (Դերժավայի) երկսենյականոց աշխատասենյակը:

Կարդացեք նաև

Ի դեպ, պատգամավորները լրագրողների հետ զրույցում հավաստեցին, որ վերանորոգումն իրականացվում է ԱԺ ֆինանսական միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս