Բաժիններ՝

Հրդեհ Երևանի «Մայամի» հյուրանոցում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մայամի» հյուրանոցային համալիրի լվացքատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է մեկ հեռուստացույց՝ ամբողջովին և կախովի առաստաղ (10 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս