Բաժիններ՝

Ամռան տապին առանց ջրի. ահազանգում են գյումրեցիները

Tsayg.am-ը գրում է. Վերջին օրերին Գյումրու մի շարք թաղամասեր զրկված են խմելու ջրից: Անջատումները պարբերական են դարձել: Երկաթգծի Նորավան թաղամասի տնակների բնակիչներն ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Ընկերության պատասխանատուի խոսքով` ջրի ճնշման անկում կա քաղաքի տարբեր հատվածներում: Վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս