«Ես չեմ կարծում, որ «Սպայկան» խոչընդոտում է հայ արտադրողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Ես չգիտեմ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսից է, թե ջրմային ֆոնի բարձր պրեսինգից է, այս քանի օրը այս հաշվետվությունների ժամանակ շատ տարօրինակ հայտարարություններ են հնչում այս ամբիոնից»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀԿ-ականները սիրում են անընդհատ կրկնել, թե իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն, և առաջարկեց հասկանալ, թե ինչ և ինչպես են ստացել ՀՀԿ-ականները:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 35-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց բերել վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ օրինակ: Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ չի կարող կոնկրետ օրինակ բերել:
«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի շենք շինություններն ազատելը, պատանդներին բաց թողնելն ինքնին Քրեական օրենսգրքով նախատեսված կարգով խրախուսական նորմի կիրառում չէ:
Գ.Կոստանյանը նշեց, որ յուրաքանչյուր դեպքում կալանքի հարցը քննվում է 2 ամիսը մեկ ներկայացված միջնորդությունների և դատարանի որոշումների հիման վրա: Նա նշեց, որ իր` պաշտոնից դուրս գալուց հետո տևական ժամանակ է անձինք գտնվում են կալանքի տակ, ինքն իրավասու չէ գնահատել` ադյոք նրանց կալանքն օրինական և բավարար հիմքեր ունի. «Այդ ապացույցներին չեմ տիրապետում»:
Ազգային ժողովն աշխատում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Շենքում առավոտվանից ջուր չկա: Եվ խնդիրը բոլորովին էլ պլանային անջատումը չէ: Վթարի հետևանքով ջրազրկվել է խորհրդարանի ողջ շենքը: Վթարային ծառայությունն ախատում է ԱԺ տարածքում, բայց թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը, պարզ չէ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթրել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ:
Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված՝ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցին, նրա մահվան հանգամանքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, նա ասաց, որ կոռեկտ չի համարում «հաց բերողի» մահվան շահարկումը. «Իսկ օրենքի տեսանկյունից անթույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ հարցով քննվում է քրեական գործ: Իսկ Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորման վերաբերյալ դատախազության կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ»:
«Հանրապետության նախագահը հայտարարել է, որ դատախազությունը պետք է ունենա իրավապաշտպան դեր: Եթե նախկինում մենք խոսում էինք օրենքի գերակայության սկզբունքից, ապա հիմա մենք օրենքի գերակայությունից անցել ենք իրավունքի գերակայության, սա նշանակում է, որ եթե օրենքը գործում է, բայց բովանդակային առումով հակասում է մարդու իրավունքին, ապա առաջնահերթությունը պետք է տրվի իրավունքին: Դատախազությունը միշտ ունեցել է պատժիչ ընկալում հասարակության մեջ»:
Փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը:
«Նրանց համար, ովքեր չգիտեն` ասեմ, որ քուանշը մի տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և այսօր 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու պարոն գլխավոր դատախազին»,-ընդգծեց ատգամավորը:
ԾԾմբաթթուն լցրել է քենակալի դեմքին։
Հուլիսի 7-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Գ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Կ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով դարչնականաչավուն բուսական զանգված` 8,4 գրամ քաշով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր չէ և իրավունք էլ չունի՝ կոնկերտ գործերի վերաբերյալ բացատրություններ տալ:
Հուլիսի 9-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք։
Հանդիպման ավարտին մասնակիցներին է ներկայացվել էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի նպատակի ու հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակը, որին հաջորդել է հարցուպատասխանը:
Հուլիսի 10-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 129 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 9-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շպաօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վեց, ինչպես վկայում են վարդապետները: Նախ Իսմայել (Ծննդ. 16): Երկրորդ՝ Իսահակ (Ծննդ. 17:19): Երրորդ՝ Սողոմոն (Բ Թագ. 12:25): Չորրորդ՝ Հոսիա (Դ Թագ. 14:1): Հինգերորդ՝ Հովհաննես (Ղուկ. 1:13): Վեցերորդ՝ Հիսուս (Ղուկ. 1:31):
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Անունը կարճ սահմանումն է բնության: Օրինակ՝ երբ հարցնում ենք՝ «ի՞նչ է», պատասխանն է՝ մարդ, քար և այլն. ճանաչում ենք բնությունը:
«Շղթայական ռեակցիան ընդգրկում է բոլոր շրջանները՝ բացի Հադրութից, որովհետև այնտեղի առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները տեղում չէին: Այս ամենի կենդանի փաստաթուղթը ես եմ»,- ավելացնում է Շարժման ակտիվիստը: Հադրութում Հռչակագիրը ստորագրվում է փետրվարի 12-ին, իսկ փետրվարի 13-ին ժողովուրդը մտնում է Ստեփանակերտի հրապարակը: «Ստացվում է՝ պարիսպները գրավեցինք, միջնաբերդը մնաց»։
Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին:
Կարևորն այն չէ, որ երեխան ունենա շատ խաղալիքներ, կարևորն այն է, որ երեխան, ունենալով նույնիսկ մեկ, բայց ճիշտ խաղալիք, գրանցի զարգացում և մեկ քայլ առաջ գնա դրա շնորհիվ:
Հուլիսի 9-ին, ժամը 13:37-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սևանա լճում՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, նավակը շրջվել է՝ քաղաքացին հայտնվել է ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: