Բաժիններ՝

«Սանիթեքը» աղբամանների վրա հատուկ զգուշացնող նշաններ է փակցնում

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ աղբամանների այրման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով ընկերությունը հատուկ զգուշացնող նշաններ է փակցնում մի շարք աղբամանների վրա, ինչպես նաև նոր աղբամաններ է տեղադրում որոշ հասցեներում։ Բնակիչների նույնիսկ փոքր անզգուշության դեպքում շոգ եղանակով պայմանավորված աղբամանների մեջ գտնվող աղբը սկսում է ծխալ՝ անհարմարություն պատճառելով բնակիչներին և վնասելով ընկերության աղբամանները։ Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։  Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր։

Միաժամանակ հիշեցնենք, որ ընկերության գերմանական արտադրության աղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալչում։ Այդպիսով հալչող աղբամանը որևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտներին, և աղբամանից կրակի տարածման հավանականությունը բացառվում է, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։

Հիշեցնենք, որ ընկերությունը պարբերաբար կոչ է անում բնակիչներին ավելի հոգատար լինել աղբամանների նկատմամբ, ինչի շնորհիվ բավականին նվազել են աղբամանների վնասման դեպքերը։ Այդուհանդերձ, խնդրի լուծման ուղղությամբ շարունակվում են քայլեր ձեռնարկվել, քանի որ ընկերությունը տարեկան զգալի նյութական վնասներ է կրում աղբամանների նկատմամբ քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս