Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ, կան վիրավորներ

Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 88 TR 788 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. ուղևորներից մեկը տեղում մահացել է:

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 10 մ) շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս