Բաժիններ՝

Ալկարասը US Open-ի եզրափակչում հաղթեց Սիներին և դարձավ աշխարհի առաջին ռակետը

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Նյու Յորքում ավարտված ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթեց իտալացի Յանիկ Սիներին։

Խաղն ավարտվեց 6:2, 3:6, 6:1, 6:4 հաշվով՝ իսպանացու օգտին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 44 րոպե։

Խաղին ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի պատճառով խաղի մեկնարկը հետաձգվեց 30 րոպեով՝ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու համար։

Սիներն ու Ալկարասը խաղացին իրենց երրորդ անընդմեջ «Մեծ սաղավարտի» եզրափակիչում։ Իսպանացին նախկինում հաղթել էր «Ռոլան Գարոսը», իսկ իտալացին՝ «Ուիմբլդոնը»։

Սիները չկարողացավ պաշտպանել 2024 թվականին նվաճած ԱՄՆ բաց առաջնության տիտղոսը։ Իտալացին կորցրեց աշխարհի առաջին համարի կարգավիճակը։ Ալկարասը այսօրվանից՝ սեպտեմբերի 8-ից, կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը, մինչդեռ Սիները կիջնի երկրորդ հորիզոնական։

Ալկարասը նվաճեց իր 7-րդ տիտղոսը 2025 թվականին։ Բացի «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերից, նա հաղթեց նաև «Մասթերսի» երեք մրցաշարում (Ցինցինատի, Հռոմ, Մոնտե Կառլո) և ATP 500-ի երկու մրցաշարում (Ռոտերդամ, Լոնդոն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս