Բաժիններ՝

Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենան կողաշրջվել է

Հուլիսի 9-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 OF 169 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս