Բաժիններ՝

«Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք պատրաստ եք արդարացնել ամեն ինչ». Լենա Նազարյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց բերել վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ օրինակ: Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ չի կարող կոնկրետ օրինակ բերել:

«Դուք չեք կարող որևէ օրինակ բերել, որովհետև ցանկացած օրինակի դեպքում ես կասեմ, որ ՀՀԿ-ն դա արել է: Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք պատրաստ եք արդարացնել ամեն ինչ»,- նկատեց Լենա Նազարյանը՝ բերելով դպրոցների տնօրենների հրապարակված ձայնագրություններից Գյումրիի տնօրենի օրինակը, որի վերաբերյալ, ըստ Նազարյանի՝ Մուկուչյանն ասել էր, թե այդ ցուցակը վերաբերում է իր ընտրատեղամասի ընտրողներին:

«Ներեցեք, Ձեզ մոտ տպավորությունը սխալ է, որովհետև Գյումրիի դեպքը այն դեպքերից էր, որն ուղարկվել էր դատախազություն՝ ուսումնասիրության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս