Բաժիններ՝

««Սասնա ծռերի» դատավարությանը չեմ հետևում». Գևորգ Կոստանյան

«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի շենք շինություններն ազատելը, պատանդներին բաց թողնելն ինքնին Քրեական օրենսգրքով նախատեսված կարգով խրախուսական նորմի կիրառում չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին գլլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` պարզաբանելով, որ, ինչպես նախկինում է ասել, եթե 218-րդ (շենքեր, շինություններ, կապի միջոցներ գրավելը), 219-րդ (պատանդ վերցնելը) քրեական հոդվածներով մեղադրվող անձինք վայր դնեն իրենց զենքեը և հանձնեն շենք շինությունները, պատանդներին բաց թողնեն և հրաժարվեն իրենց պահանջներից, ապա ըստ Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով վերջիններս ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե նրանց արաքներում այլ հանցակազմի տարրեր չեն պարունակվում:

«Այսինքն, թե հիմա ինչու չի կիրառվում կամ ում նկատմամբ է կիրառվել, ում նկատմամբ` ոչ, ես տեղյակ չեմ, որովհետև դատավարությանը չեմ հետևում»,- ասաց Կոստանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս