
Սևանում նավակը շրջվել է և քաղաքացին հայտնվել է ջրում

Հուլիսի 9-ին, ժամը 13:37-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սևանա լճում՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, նավակը շրջվել է՝ քաղաքացին հայտնվել է ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները 1962 թ. ծնված Տ. Ա.-ին և առագաստանավը մոտեցրել են ափին: