
Հենրիխ Մխիթարյանն ընթրել է Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթրել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ:
Այս մասին գրում է անգլիական Daily Star-ը: Մխիթարյանը և 42-ամյա Ջուդ Սիսեն ընթրել են իտալական «Սան Կառլո Չիկետի» ռեստորանում:
Ջիբրիլ Սիսեն և Ջուդ Սիսեն ամուսնալուծվել են 2012 թվականին: Ջուդն այժմ ունի սեփական ՍՊԱ-բիզնեսը: