Բաժիններ՝

«Քաղաքական կամքի ահրաժեշտություն անգամ չկա». Գևորգ Կոստանյանը` մարտի 1-ի գործի բացահայտման մասին

«Մինչև իմ պաշտոնավարելը` մարտի 1-ի գործերը քննվում էին ամբողջական մեկ քրեական գործի շրջանակներում, այսինքն` 10 զոհերի գործերը քննվում էր ամբողջական մեկ քրեական գործի շրջանակներում, իսկ դա որպես կանոն առաջացնում է քննության արդյունավետություն: Հետո, որպեսզի ավելի արդյունավետ, ավելի առարկայական քննություն իրականացնենք յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ, իմ հանձնարարությամբ, գործերն առանձնացվեցին յուրաքանչյուրն առանձին գործով: Ինչո՞ւ: Որպեսզի դա հնարավորություն տա նաև և’ քննիչին կենտրոնանալ, և’ առանձին քննիչներ լինեն յուրաքանչյուր դրվագի հետ կապված, կնտրոնան տվյալ գործի քննությանը, և իրավահաջորդներին, իրավահաջորդների ներկայցուցիչներին, փաստաբաններին, այդ թվում նաև իրավապաշտպաններին, որոնք հետաքրքրություն են դրսևորում այդ գործի քննության նկատմամբ, ավելի առարկայական կարողանան պատկերացնել, թե գործն ինչ ուղությամբ է գնում, ինչ հետևանքներ կան և, ամենակարևորը, որպեսզի յուրաքանչյուր քննիչի որոշում, գործողություն, որ իրենք գտնում են ոչ արդյունավետ, ոչ հիմավոր, կամ առավել ևս ապօրինի, կարողանան բողոքարկել սահմանված կարգով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին գլլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` խոսելով մարտի 1-ի գործի քննության մասին:

Նա վստահեցրեց, որ քննության արդյունավետությունն ապահովելու համար բոլոր ուղղություններն ինքն ապահովել է: Հետագա քննությունը, նրա կարծիքով, արդեն ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի մանրամասն կներկայացնի, դա իր իրավասությունից դուրս հարց է:

Գ.Կոստանյանը նշեց, որ յուրաքանչյուր դեպքում կալանքի հարցը քննվում է 2 ամիսը մեկ ներկայացված միջնորդությունների և դատարանի որոշումների հիման վրա: Նա նշեց, որ իր` պաշտոնից դուրս գալուց հետո տևական ժամանակ է անձինք գտնվում են կալանքի տակ, ինքն իրավասու չէ գնահատել` ադյոք նրանց կալանքն օրինական և բավարար հիմքեր ունի. «Այդ ապացույցներին չեմ տիրապետում»:

Կոստանյանը հավաստիացրեց, թե գործի քննություն արհեստականորեն չի ձգձգվում, գործի շատ հանգամանքներ անհայտ են և դեռևս բացահայտման կարիք ունեն, և դրա մասին խոսում է այն, որ քննությունը շարունակվում է և չի կասեցվում:

Արդյոք գործի բացահայտումը պայմանավորվա՞ծ է քաղաքական հանգամանքներով, Կոստանյանը նշեց, թե բավարար հիմքեր չկան ասելու, որ գործն ավելի շատ քաղաքական տիրույթում է: Դիտարկմանը, որ արդեն 10 տարի է քննվում է, Կոստանյանը պատասխանեց. «Գործեր կան համաշխարհային մակարդակով, որ բացահայտվում են 20-30 տարի հետո: Կարևորն արդյունքն է, ոչ թե ժամկետը: Քաղաքական կամքի ահրաժեշտություն անգամ չկա, որովհետև դա քրեական գործի ընթացք է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս