Բաժիններ՝

«ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները բազմաթիվ ստահակների և հանցագործների թույլ են տվել մտնել իրենց ննջարաններ և բաղնիքներ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀԿ-ականները սիրում են անընդհատ կրկնել, թե իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն, և առաջարկեց հասկանալ, թե ինչ և ինչպես են ստացել ՀՀԿ-ականները:

«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը ահազանգեր ստացվեցին, որ ՀՀԿ բոլոր շտաբներում բաժանվում են ընտրակաշառքներ: Առաջին անգամն էր, երբ մեզ հաջողվեց ձեռք բերել կոնկրետ ապացույցներ»,- ասաց նա՝ ներկայացնելով իրենց հայտնաբերած մի քանի փաստաթղթեր, թե օրինակ՝ ինչ պետք է անի իրեն հարգող ընտրակաշառք բաժանողը:

«Ըստ այդ փաստաթղթի՝ ընտրակաշառք բաժանողը առաջինը պետք է ասի՝ բարև ձեզ: Շարմազանովն էլ է շատ սիրում ասել՝ բարև ձեզ, և ամեն անգամ, երբ ասում է, ես այս փաստաթուղթն եմ հիշում»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով նաև ուղեցույցի մյուս կետերը:

Խոսելով վերջին կետի մասին, թե՝ բոլորի մեջքին կանգնած են, դուխով, Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահը, բոլորը տեղյակ են դրանից:

«Փաստաթղթերից մեկից իմանում ենք, որ 4/01 ընտրական տեղամասի պատասխանատու Հովհաննես Գլաստյանը 6 մլն 250 հազար դրամ է ստացել՝ 600 կողմ ձայն ապահովելու համար, 4/15 տեղամասի պատասանատու Մինաս Շահինյանը  6 մլն 250 հազար դրամ է ստացել՝ 600 ձայն ապահովելու համար»,- ասաց նա՝ նշելով ևս մի քանի անուն, և ընդգծելով, որ ըստ հայտնաբերված փաստաթղթերի՝ նաև ոստիկանության ծառայողների ցուցակներ են ուղարկվես ՍԱՍ սուպերմարտի «ախրանայի պետին»:

«Գործում է հանցավոր խումբ՝ ՀՀԿ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները բազմաթիվ ստահակների և հանցագործների թույլ են տվել մտնել իրենց ննջարաններ և բաղնիքներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս