Բաժիններ՝

Հուլիսի 10-ից նոր արագաչափեր կգործարկվեն Արմավիրի և Արարատի մարզերում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի վարչական տարածք («Արաքս» թռչնաֆաբրիկայի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Արմավիր քաղաքի վարչական տարածք (Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք մուտքի ճանապարհահատված)՝ 2 արագաչափ, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածք (Ա.Բարությանի անվան միջնակարգ դպրոցի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է:

– Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս