«Վազգեն Պողոսյանը սովորում էր փայտամշակման դպրոցում. «Խելացի ազնիվ երիտասարդ էր: Վաղը կդառնար 20 տարեկան»,- պատմեց Սանդրոսյանը: Խոսելով դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ Վազգեն Պողոսյանը զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից։
Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:
Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ:
Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Եկեղեցին իր հավատացյալ զավակներին հորդորում և խրատում է, որ մինչ ամուսնություն հարկ է խուսափել միմյանց մոտենալուց: Սակայն, եթե զույգը չի կարողացել զուսպ և կուսական կյանքով ապրել մինչ ամուսնությունը, և հարսնացուն արդեն հղիություն ունի, լավ է, որ զույգն իր կատարած սխալի համար ապաշխարության շրջան անցնի, որից հետո պատրաստվի Եկեղեցում պսակի խորհուրդ ընդունելուն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի օրն առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է աներոջը, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի: Դրանից հետո մտել է տուն, ընտանիքի անդամները քնած են եղել, վերցրել է հրացանը, գնացել է աներոջ հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում աները չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին, ասել է, որ իր խոսքերը ճիշտ են:
Եթե մենք, մեր հարազատները զինված ենք հավատքի վահանով, զգեստավորվել ենք Քրիստոսվ և պատվիրանապահության սուսերն ենք կրում, ապա ոչինչ վտանգավոր չէ և առավել ևս, ամեն մի չարիք, կամ նեղություն մեզ համար միայն պսակների առիթ են:
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:
Եվրամիությունում նախագահող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 2017թ. հուլիսի 7-ին կայացել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող և հյուրընկալող երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարևան բարեկամ երկրների միջև՝ ավելի դյուրին դարձնելու առևտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը:
Հուլիսի 11-ին Երևանում սկսվեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:
Բերբերյանի խոսքով՝ նախարարությունը ոչ թե պետք է գյուղացուն մեղադրի, այլ հոգա նրա հոգսերը. «Վարունգի արտադրությունը մասսայական բնույթ չի կրում, և այդ խնդիրը պետք էր լուծել։ Այնպես որ, գյուղատնտեսությունը թան չէ, ամեն մարդու բան չէ»։
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հուլիսի 11-ին պաշտպանության նախարարն ընդունել է փոքր և միջին բիզնեսի խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։
Հուլիսի 9-ը Արգենտինայի Հանրապետության անկախության օրն է. 2017 թվականին նշվում է անկախության 201-ամյակը։
Հայաստանի կառավարությունը նախատեսում է սեղմ ժամկետներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ:
Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:
ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները:
Հայաստանի կառավարությունը կվավերացնի 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը:
ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև՝ Մեղրի Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
«Next»-ը սկսել է ամառային անակնկալների շարքը: Խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր խանութ-սրահներում և տարածվում նշված հավաքածուի վրա:
Նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժը:
Խոսքն աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերի մասին չէ, այլ այն մասին, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձն անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության։ «Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, որ գործեր են հարուցվել և՛ դատավորների, և՛ դատախազների, և՛ տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ»,- նկատեց պարոն Քրմոյանը։
Ապրիլյան հերոս Արման Անդրեասյանը այսօր կդառնար 21 տարեկան: Մեծ Մանթաշցի սերժանտն անձնվիրաբար ծառայել է Հայոց բանակում, քաջաբար կռվել քառօրյա պատերազմում ու հերոսաբար ընկել մարտի դաշտում:
Հուլիսի 11-ին, ժամը 11։37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի տներից մեկի առաստաղը փլուզվել է։
Մահվան ելքով պատահար Կարմիրգյուղում:
Հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Քանի որ հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում, ավելի հստակ ժամկետներ դեռևս չենք կարող նշել, բայց որոշումը կայացված է, տեղափոխման գործընթացը սկսված է»,- նկատեց Պարոն Քրմոյանը։