Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսվում է պարզեցնել ներկայում լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը: Ըստ նրա՝ կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ բիզնեսով զբաղվելու համար: «Լիցենզավորող մարմին է համարվում կառավարությունը, […]
Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն այն օրենքի նախագծերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում:
Դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում: Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն որոշ հասցեներ։
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, եւ նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:
Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:
Բանն այն է, որ ԱԺ նախագահից եւ 3 փոխնախագահներից հետո հաջորդաբար 004HH01 համարանիշները պետք է հատկացվեն հանձնաժողովների նախագահներին, իսկ նրանք 9-ն են, 13-ը մնացել է անտեր։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 05:08-ին, վերսկսվել են Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա խոտածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքները:
Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզով պարզվեց, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել:
Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեւ դատապարտվել:
«Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:
ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Բացի դրանից, կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություններ: Տռուզյանը, սակայն, ասաց, որ քննության շահից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:
Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործը։ Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:
Ոստիկանությունը բացահայտեց կաշառակերության դեպքը։
«Շիրակ» գերեզմանոցում, որտեղ հանգչում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսները, շատ դեպքերում գերեզմանատեղիները պատշաճ ձևով չեն խնամվում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ այսօր Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:
Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում: Հատվել է տասը ծառ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
ավիթ Տոնոյանը հաստատեց՝ կառավարությունն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ին տրամադրել է որոշակի գումար, ընդ որում՝ երկու անգամ. «Դա եղել է որոշում, որով «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք իրականացնում են անվտանգություն այդ գործարանում, շարունակեն վարձատրվել: Դա եղել է վարձատրության փոխհատուցում։ Վերահսկողության որևէ լծակ ես այնտեղ չունեմ»։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները բավարար են, սակայն հետագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, թե 2 գնահատական կա՝ բավարար և անբավարար, քանի որ սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք: