Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել. մեկնել է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի ջոկատը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20:56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17:25-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս