Բաժիններ՝

Թմրանյութերի և հոգեմետ դեղերի շրջանառության, զենքի արտադրության և մի շարք այլ գործունեության տեսակների լիցենազվորումն այլևս կառավարության իրավասության ներքո չի լինի

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսվում է պարզեցնել ներկայում լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը: Ըստ նրա՝ կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ բիզնեսով զբաղվելու համար:

«Լիցենզավորող մարմին է համարվում կառավարությունը, և կատարվող փոփոխությամբ նախատեսվում է, որ հետևյալ գործունեության տեսկաների մասով օրենսդրական փաթեթն ուժի մեջ  մտնելուց հետո լիցենզավորման իրավասությունը կփոխանցվի համապատասխան պետական կառավարման մարմնին:

Այդ գործունեության տեսակներն են՝ թմրանյութերի և հոգեմետ դեղերի շրջանառության հետ կապված գործունեությունը, վտանգավոր թափոններ վերմաշկամն վնասածերծման, պահման, փոխադրման գործունեությունը, միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման և արտահաման գործունեության տեսակը և զենքի արտադրության կազմակերպումը»,-նշեց փոխնախարարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս