«Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել». Վահրամ Մարտիրոսյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները բավարար են, սակայն հետագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, թե 2 գնահատական կա՝ բավարար և անբավարար, քանի որ սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի:

«Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները չեն տապալվել, ծրագիրը երկարացվել է, շարունակվում է: Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակին, փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները շատացել են: Եվ տրանսպորտի ոլորտում փոփոխություններ դեռ սպասվում են»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով 2018 թ. վարչապետի թեկնածուի հարցին` Վ. Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այդ բավական ժամանակ կա, իր ցանկությունների մասին դեռևս չի խոսի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս