![](/banners/BeFunky-design.jpg)
Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/AJ-1.jpg)
Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն այն օրենքի նախագծերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում:
Սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է մի շարք նախագծերի քննարկումը, որոնք սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում կդրվեն քվեարկության առաջին ընթերցմամբ ընդունելու համար:
Այնուհետև պատգամավորները կշարունակեն քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի քննարկումն անավարտ էր մնացել սեպտեմբերի 13-ի նիստում: