Նախապաշարմունքներ՝ ԱԺ-ում. 013 HH 01 նոր պետհամարանիշը մնացել է «անտեր». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, փաստորեն, չգտնվեց այն «համարձակը», որը կվերցներ 013 HH 01 նոր պետհամարանիշը։ Այն որեւէ պատգամավորի չի հատկացվել՝ հայտնեցին ԱԺ լրատվականից։

Հիշեցնենք, որ մշտական հանձնաժողովների նախագահներից որեւէ մեկը չէր ցանկացել վերցնել չարաբաստիկ «13» թվով սկսվող համարը։ Նախ Նաիրա Զոհրաբյանն էր հրաժարվել, ապա նաեւ՝ մյուսները։

Բանն այն է, որ ԱԺ նախագահից եւ 3 փոխնախագահներից հետո հաջորդաբար 004HH01 համարանիշները պետք է հատկացվեն հանձնաժողովների նախագահներին, իսկ նրանք 9-ն են, 13-ը մնացել է անտեր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930