Բաժիններ՝

Կիևյան կամրջի վրա 29-ամյա աղջկա ինքնասպանության փորձը կանխվել է. Shamshyan.com

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ այսօր Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններին հաջողվել է բանակցություններից հետո կանխել 29-ամյա աղջկա ինքնասպանության փորձը:

«Ոստիկանները մոտենալով նրան՝ տևական ժամանակ խնդրել և բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի. իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան և օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել»,- հայտնում է կայքը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս