Բաժիններ՝

Հրդեհ «Մելիսա» կահույքի սրահի դիմաց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի խճուղու 46 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 16:42-ին:

Այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք, 4 պտղատու ծառ, մոտ 30 տնկի, 10 մեղվի փեթակ, տնակը՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ) և անասնագոմի տանիքը՝ մասնակի (մոտ 70 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս