Կարագը թանկացել է մոտ 2000 դրամով. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզով պարզվեց, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով:
Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեր 2930-3840 դրամ: Հատկանշական է փաստը, որ որեւէ կերպ չի հիմնավորվում կարագի գների բարձրացումը. միջազգային շուկայում նման տատանումներ չեն եղել: Ու կարելի է ենթադրել՝ սա հետեւանք է մոնոպոլացված տնտեսության»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: