Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։
Երկու օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է Արմավիրի փոխմարզպետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահ Մովսես Քարտաշյանը:
Իշխանական հիերարխիայում «լավագույն» ավանդույթները շարունակվում են․ առաջիկայում եւս մեկ էլիտար հարսանիք տեղի կունենա։ Նախօրեին «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել Արկադի Համբարձումյանի (Դերժավա) որդու եւ Հակոբ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր նշանդրեքի արարողությունը:
Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 131» մակնիշի ՊՆ 2902Տ պետհամարանիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Է.) և «Opel Vectra» մակնիշի 34 AL 117 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել է ձորը։
«Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ էին հնչել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։46-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
2016 թվականի մայիսի 19–ին՝ ժամը 4:30–ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մայիսի լույս 19–ի գիշերը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22–րդ շենքի բակում կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի եւ Վարդան Ավագյանի ուղղությամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փոփոխության արդյունքում երթևեկելի մասի աջ կողմում տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է 2009թ. Դիլիջանում կատարված սպանության գործը։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությանը ցանկացած օրինախախտում, այդ թվում՝ սպանություն, անհանգստացնում է:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերա-բար հետևելով իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում:
ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ են կարող անել սփյուռքահայերը Հայաստանի համար, և ինչ է կարող անել Հայաստանը Սփյուռքում բնակվող իր հայրենակիցների համար, քանի որ երկու կողմն էլ ունեն իրենց կարիքները»,- նշում է Լևոն Ավդոյանը:
Տեսագրությունում երևացող տղամարդը կասկածվում է խասկի տեսակի շուն գողանալու մեջ:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը:
Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած ՀՀ 6 քաղաքացու մինչ ուսումնասռության ավարտը տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել է, որ բավականին ուշագրավ դրույթ, որը մինչ օրս գոյություն չի ունեցել:
Վերնիսաժում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում շինարարական աշխատանքների կատարման ժամանակ քաղաքացին ընկել է փոսը (մոտ 3 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել, ինչի արդյունքում սպանվել է 43-ամյա Գ. Մոսինյանը:
Կիրակի` սեպտեմբերի 17-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործելու:
2017թ. սեպտեմբերի 17-ին և 18-ին, ժամը 10.30-ից մինչև 20.00-ն, «Խաչվերաց» տոնի կապակցությամբ Կենտրոնական գերեզմանատուն տանող Նուբարաշենի խճուղին և Նոր-Արեշի 50-րդ փողոցը հիմնականում կկարգավորվեն միակողմանի երթևեկությամբ` փակելով Էրեբունու և Գ.Մահարու փողոցների կողմից գերեզմանատան գլխավոր մուտքի ուղղությամբ և ապահովելով մուտքը Դավիթ-Բեկ փողոցի կողմից:
«Վերնիսաժի» մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ»:
Ժամը 12:50-ի սահմաններում Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Էրեբունի» տոնավաճառի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նուբարաշեն 3-րդ փողոցի 12 տան բնակիչ, 32-ամյա Արտավազդ Սարգսյանի վարած Honda մակնիշի 15 UL 110 համարանիշի և Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 17 շենքի 35 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: