Մանրամասներ՝ «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած սպանության դեպքից

«Վերնիսաժի» մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Մամուլում լուրեր էին շրջանառվում երկրորդ զոհի մասին, սակայն, Ջանոյանն ասաց, որ նման տեղեկություն չունի.

«Երկորդ զոհի մասին տեղեկություն ես չունեմ։ Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը խոսել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Նա Լոռու մարզից է, 1978թ. ծնված տղամարդ է։ Այլ մանրամասներ այս պահին չունենք»։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, ևս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է.

Կարդացեք նաև

«Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս