![](/banners/BeFunky-design.jpg)
Ծեծկռտուք Արմավիրում. հարվածել են նաև փոխմարզպետին. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/cec-2.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է Արմավիրի փոխմարզպետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահ Մովսես Քարտաշյանը:
Քարտաշյանը տեղեկանալով, որ այդ համալիրում իր ազգականները վիճաբանության մեջ են, շտապել է դեպքի վայր, փորձել է իր հեղինակությամբ ճնշել մյուս կողմին՝ ներկայանալով ՀՀԿ-ի Մոսո, սակայն դա հակառակ էֆեկտ է ունեցել, եւ Քարտաշյանը ինքն էլ է հարվածներ ստացել, ինչը խոսում է այս կուսակցության ցած վարկանիշի մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: