![](/banners/BeFunky-design.jpg)
«Լույս»-ի կրթաթոշակին արժանացած 6 քաղաքացու տրվեց զինվորական տարկետում
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/Karavarutyun-2.jpg)
Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած ՀՀ 6 քաղաքացու մինչ ուսումնասռության ավարտը տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության: Ուսանողներն ընդունվել են Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի Քեմբրիջի, Օքսֆորդի, Չիկագոյի համալսարաններ: