Բաժիններ՝

Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված անձին այս պահին վիրահատում են

Վերնիսաժի հարևանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրաձգության արդյունքում վիրավորում ստացած Վահագն Աբգարյանին այս պահին վիրահատում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանն ասաց, որ վիրահատությունը կավարտվի մեկ ժամից: «Վիրավորը կրծքավանդակի աջ կողմում եւ նախաբազկային հատվածում վնասվածք է ստացել»,- ասաց նա:

Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել, ինչի արդյունքում սպանվել է 43-ամյա Գ. Մոսինյանը:

Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930