Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը և 4 տարի անց ավարտել։
Սպանություն Ոսկետափում. հանցագործության գործիքները՝ բահ ու եղան։
Ռուստամ Խաչատրյանի պատմելով, երբ սեպտեմբերի 8-ին Մեխակ Հարությունյանը բերվել է նիստերի դահլիճ, տուժող կողմի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, փորձել հարձակվել նրա վրա: «Կարգադրիչները մի կերպ են Մեխակ Հարությունյանին նիստերի դահլիճից փախցրել»,- ասաց Ռուսամ Խաչատրյանը:
Նրանց ձերբակալել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։
Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Ըստ այդմ՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի Աղայան փողոցի թիվ 88 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով։
Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռևս իրավապահների կողմից հետախուզվում են:
Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել և առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։
«Օրինակ` պատճառ են բերում, թե հավատափոխ են եղել, բայց մի քանի հարցից պարզվում է, որ մեր հավատքի մեջ պարզունակ ճշմարտությունների չի տիրապետում: Եվ կարելի է եզրակացնել, որ այլ նպատակների համար են այս ճանապարհն ընտրել»:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքով հարուցված քրեական գործը։
Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Արբանյակային տվյալների կիրառությունը երկրի մակերևույթի հետազոտման համար» Արևելյան Եվրոպայի երկրների եռօրյա աշխատաժողովը՝ «Տաք ալիքներ, երաշտային աղետներ և հրդեհների մոնիտորինգ» թեմայով:
Ըստ Կիտանյանի՝ արաբ քրիստոնյաների համար առանձնահատուկ հետաքրրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը:
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել։
Համաժողովի ընթացքում տեղի են ունենում 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծուլոկիձեի փողոցի թիվ 139 տան դիմաց գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օրերս հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման նոր դեպք է արձանագրվել:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էջմիածնում օրեր առաջ մայրը 43-ամյա որդուն գտել է կախված վիճակում:
Այսօր լրագրողները Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք զինծառայողները սովա՞ծ են մնում, քանի որ վերջերս մամուլում գրվեց, որ մի զինծառայող մտել է արցախցու տուն ու ուտելիք է գողացել:
«Այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները: Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով:
Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։
Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահակահանդամասում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։
Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:
Դ. Գ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ասկերանի շրջբաժին, հանցագործության առարկա հանդիսացող հրացանը, դանակը և կացինը առգրավվել են:
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: