Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
Սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Գիշերը մոտավորապես 11-ի կողմերը գնացել ենք Շատին, որտեղ մեր անասնագոմերն են, երբ մեքենայով մոտենում էի գոմերին, ես նկատեցի, որ մեքենայի հետևից լույս է վառվում: Եռաֆազ հոսանքատարը միանգամից մեքենայի վրա ընկավ: Ես անմիջապես մեքենան կանգնեցրել եմ ու իջել, ամբողջությամբ մեքենայի տակը, գետինը ջուր էր ու բենզին: Մնացածը թողնում եմ ձեզ, թե ինչ է սա նշանակում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից, նշված երեք անձինք, ավտոմեքենայից դուրս գալով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ են արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ. Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշման 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14.00-16.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների, 7-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
«Երեկ Երևանում տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն և Երևանը ցնցվեց կրիմինալից: Շատերը հարց են տալիս, թե ինչու են այդ կրիմինալները զինված շրջում և իրավապահները չեն կանգնեցնում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կառավարության շենքից ոչ հեռու՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 7.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Դիտարկմանը, որ սոցցանցերում հիշում են Վանո Սիրադեղյանին և խոսում նրա վերադարձի անհրաժեշտության մասին, արդյոք Ռուստամյանը կցանկանա՞ր, որ Սիրադեղյանը վեադառնար, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակները: Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալ չկար, բավական է հիշել հայտնի սպանություններըր: Եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն է գնալու: Եթե ինչ-որ բան ծուռ ես շարում, ծուռ էլ գնում է»:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Երբ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի է ունենում զինված քրեական «ռազբորկա»՝ զոհերով և վիրավորներով, ապա այստեղ խնդիրը զուտ քրեաիրավական հարթությունում դիտարկելը դառնում է արդեն ազգային անվտանգության հարց, որովհետև ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է և առնչվում է իրավիճակի վերահսկողությանն ու կառավարելիությանը:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ։
Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը:
Մասիսի քաղաքապետարանից տեղեկանք ստանալը գին ունի. ահազանգեցին մի խումբ մասիսցիներ: Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղեկանք ստանալու համար պետք է քաղաքացիները վճարեն 1000–ական դրամ։ Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են քաղաքի տեղական իշխանություններից՝ բողոքելով, որ ամենուր իրենցից գումար են պահանջում:
Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել եւս, երբ այս տարի խաղողի բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա համեմատ: Պատճառն էլ ցրտաշունչ ձմեռն էր եւ այգեթաղ չկատարելը:
18-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
2015 թվականի հոկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։
Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 19 AR 009 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) և «Toyota Camry» մակնիշի O177ТТ123 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Ռ. Ա.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկա: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Թուֆենկյանի մոտ հրազենային վիրավորում ստացածը հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ում անունը Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սպանված Գագիկ Մոսինյանը, ով ավելի հայտնի էր «Կակուլ» մականունով, ևս նրա թիմից էր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օգոստոսի 29-ին բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանը Հայաստան էր վերադարձել այս տարի հունվարին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։