Տարոն Մարգարյանը չի՞ սաստել լկտի պահվածք ցուցաբերած ավագանու ՀՀԿ անդամներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին եւ չի քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը: Հիշեցնենք՝ ավագանու անդամներից Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ու Բլդի մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»:

«Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Մինչդեռ, համաձայնեք, Տարոն Մարգարյանը պարտավոր էր առանձին նախատելու ՀՀԿ-ականներին: Ի վերջո, Անահիտ Բախշյանն իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ընկերոջ՝ Յուրի Բախշյանի այրին է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս