Բաժիններ՝

Անձինք, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել է, որ բավականին ուշագրավ դրույթ, որը մինչ օրս գոյություն չի ունեցել:

Սահմանվել է, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

Սա նշանակում է, որ այն անձինք, ովքեր խուսափել են սահմանված կարգով զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության:

Իմ կարծիքով, սա թեև ողջունելի, սակայն կիսաքայլ է, և կարելի էր ավելի համարձակ լուծում տալ հարցին՝ կոնկերտ սահմանելով, որ պատմական այս ժամանակահատվածում, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն անցնի զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության:

Վստա՛հ եղեք, որ այսպիսի կարգավորմամբ գրեթե արմատապես լուծում կտրվեր բուհական կոռուպցիային, զինված ուժերում առկա կոռուպցիոն դրսևորումներին, բանակից ամեն գնով ազատելու բառակապակցությունը հնարավորինս դուրս կմղվեր մեր մտածողությունից»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=693024467566194&id=100005759414165

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս