Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է «Opel Vectra»-ին ու գլորվել է ձորը. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:55-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 131» մակնիշի ՊՆ 2902Տ պետհամարանիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Է.) և «Opel Vectra» մակնիշի 34 AL 117 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել է ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԶԻԼ 131»-ի վարորդ՝ Ա. Է.-ը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Ա. Ղ.-ը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Փրկարարները «Opel» մակինշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Բ. և ուղևոր՝ 1974 թ. ծնված Վ. Մ.։
Տուժածները հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Է.-ի և Ա. Ղ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ռ. Բ.-ի և Վ. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մանիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։